Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր․ ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր։ Այսպիսի տեսակետ է հայտնել  ՀՅ Դաշնակցության շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախումբը՝ ներկայացնելով Ամուլսարի շահագործման ծրագրի մասնագիտական մտահոգությունները։

Հանձնախումբը նաեւ կարծում է, որ Ամուլսարի, որպես հանքավայրի շահագործման հարցը թեև դուրս է եկել զուտ մասնագիտական տիրույթից, սակայն անհրաժեշտ է վերականգնել մասնագիտական ու հանրային առողջ երկխոսությունն ու քննարկումները, իսկ հարցի լուծումը պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով: