ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 14, 24News
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ամուլսարի հանքավայրում անձնական հետաքրքրություններ ունեն նաեւ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք ժամանակին գնել են «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսեր՝ դառնալով հանքի շահագործման շահառուներ:
Մեր տեղեկություններով՝ «Լիդիանի» բաժնետոմսեր գնելու առաջարկ է արվել նաեւ շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշին, սակայն վերջինս հրաժարվել է այդ կասկածելի նախագծին մաս կազմելուց:
Այնպես որ, «Լիդիանը» ոչ միայն եւ ոչ այնքան օտարերկրյա կապիտալ է, այլ նաեւ նախկին իշխանական կապիտալ, եւ հանքի շահագործման հետեւում կանգնած են նաեւ նախկին իշխանության որոշ կարկառուն ներկայացուցիչներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում