Նիկոլ Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակ դրված բոլոր քոմենթները․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր ընթերցողներից ոմանք հետաքրքրվում են, թե Նիկոլ Փաշինյանը իր ստատուսների ու լայվերի տակ տեղադրվող քոմենթներին հետևո՞ւմ է, կարդո՞ւմ է, եթե կարդում է՝ ինչու չի արձագանքում։

Մենք մի փոքրիկ հետաքննություն արեցինք ՔՊ-ական և Իմքայլական շրջանակներում և փորձեցինք գտնել այս հարցի պատասխանը։

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակ դրված բոլոր քոմենթներն՝ առանց բացառության։ Ոչ միայն քոմենթներն է կարդում, այլև եթե որևէ գրառում իրեն հետաքրքրում է, ապա մտնում է այդ մարդու պրոֆիլը, անգամ նրա ընկերների շրջանակն է ուսումնասիրում։

Բացի այն, որ անընդհատ հետևում է իր գրառումների արձագանքներին, թիմակիցներն էլ ողջ օրը նրան են ուղարկում տարբեր սքրին-շոթեր՝ ֆեյսբուքում, համացանցում իրենց վերաբերող տարբեր հարցերի մասին։

Ավելին՝ ողջ օրը համացանցին է հետևում նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ով անգամ կարևոր հանդիպումների ժամանակ հեռախոսից չի կտրվում։

և առհասարակ՝ նախարարներ, փոխնախարարներ, ԱԺ ղեկավարություն, պատգամավորներ, բոլորը «ապրում են» ֆեյսբուքում և իրենց թվում է, թե կյանքը սկսվում և ավարտվում է այս սոցցանցում, դրանից դուրս ոչինչ ու ոչ ոք չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: