Երևանում Mercedes-ը հեռուստաաշտարակի մոտ բախվել է քարերին և հայտնվել ձորում

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

պն

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 06 QO 808 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել անվտանգ վայր։