Իսպանիայում հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ տարհանվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Իսպանիայի հարավ-արևելքում հեղեղումների հետևանքով 5 մարդ զոհվել է, 3 հազարից ավելին՝ տարհանվել:

Euronews-ը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ թվով 74 ճանապարհ փակված է, չի աշխատում Մուրսիա քաղաքի տարածաշրջանային երկաթուղին, ինչպես նաև փակ է տեղի օդանավակայանը: Տեղի ղեկավարությունը ստեղծված իրավիճակը համարում է ճգնաժամային:

Որոնողական աշխատանքներում ներառված են փրկարարներ, 1.500-ից ավելի զինվորականներ։