Սա մարգինալ խուլիգանություն է․ ո՛չ Արցախում, ո՛չ ՀՀ-ում գոյություն չունի քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Ամուլսարի խնդիրը հեղափոխությունից հետո պետության առջև ծառացած միակ լուրջ հարցն է։ Առաջին անգամ Հայաստանում ծնվեց քաղաքական օրակարգ, որն անմիջապես ստեղծեց ներքաղաքական լուրջ վիճակ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

«Ամուլսարի հարցն անլուծելի է, որովհետև այս իշխանությունը մանդատ չունի նման խնդիրը լուծել առանց ժողովրդի համաձայնության։ Ցանկացած այլ իշխանություն այն կլուծեր, քանի որ այդ մանդատն ուներ։ Այս իշխանությունը հեղափոխությամբ է եկել։ Դրա հիմքում հենց բնապահպանական շարժումներին էին։ Իշխանությանը տրված չէ ժողովրդի վրայով անցնելով լուծել խնդիրը։ Բարդությունը հենց այստեղից է գալիս»,- ասել է քաղաքագետը։

Շարունակությունը՝ տեսանյութում։