Իշխանությունների հետ հո չե՞մ քնել, որ հիասթափվեմ․ Սերգեյ Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Եթե իշխանությունը կարողանա որոշումը հիմնավորել և համոզել հասարակությանը, թե ինչու պետք է Ամուլսարը բացվի, ապա կբացեն հանքը։ Բայց եթե գնան հասարակությանը դեմ,  կկորցնեն իշխանությունը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է դերասան Սերգեյ Դանիելյանը։

Դերասանը կարծում է, որ վարչապետը պետք է մինչև վերջ բաց ու թափանցիկ լինի, անգամ եթե կա ազգային անվտանգության հարց՝ մտնի լայվ ու ասի՝ «ժողովուրդ ջան որոշեք՝ կա՛մ բացում եմ ու գնում եմ, կա՛մ չեմ բացում ու մնում եմ»։

Շարունակությունը՝ տեսանյութում։