Հրդեհ Թբիլիսյան խճուղում. այրվել են ավտոմեքենաներ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25/18 հասցեի հետնամասում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:43-ին:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 4 և մասամբ՝ 3 խոտանված ավտոմեքենա: