«Ջոջո ճագարը» ստացավ Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնի Մեծ մրցանակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Նորզելանդացի ռեժիսոր Թայքա Վայթիթիի «Ջոջո ճագարը» (Jojo Rabbit) ֆիլմը ստացել Է Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնի Մեծ մրցանակը:  Այդ մասին հայտնել են կիոնոստուգատեսի կազմակերպիչները։

Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին կատակերգա-դրամատիկական ֆիլմ է, որի կենտրոնում 10-ամյա գերմանացի տղայի պատմությունն Է: Կինոնկարը վարձույթ դուրս կգա 2019 թվականի հոկտեմբերի 18-ին:

Նշենք, որ Տորոնտոյում կինոփառատոնն անցկացվում Է 1976 թվականից եւ աշխարհում խոշորագույններից մեկն Է: Ի տարբերություն մյուս կինոփառատոների, TIFF-ում պաշտոնական ժյուրի չկա, իսկ գլխավոր պարգեւը «Հանդիսատեսի համակրանք մրցանակն» Է, որը շնորհվում Է հանդիսատեսների քվեարկությամբ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news