Անհայտ անձը մետրոպոլիտենի կայարանի մոտ քարով հարվածել է կնոջ գլխին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

մետրո

Երեկ`սեպտեմբերի 15-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի կենտրոնում.  մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ 50-ամյա կնոջ գլխին քարով հարվածել են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

«Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:43-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ 50-ամյա կինը հայտնել է, որ քարով խփել են իր գլխին: Մեկնած խումբը գլխուղեղի վնասվածք ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց կնոջը, որտեղ ինքը հայտնել է, որ անհայտ անձը քարով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք: Նա հրաժարվել է հաղորդում տալուց, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»,-ասացին ոստիկանությունից: