Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում մասնակցություն ունենալ որպես դիտորդ. Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում մասնակցություն ունենալ որպես դիտորդ, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:

«Այս պահին Ադրբեջանը որևէ ձևաչափով չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ներառյալ` դիտորդի կարգավիճակով: Հայաստանում դա այնքան ֆոբիա է դարձել, որ Երևանում հարցը քննարկման են դնում՝ առանց Ադրբեջանի կողմից պաշտոնական որևէ ուղերձի», - ասել է Հաջիևը RealTV- ին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ադրբեջանը սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, ներառյալ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում, բացառությամբ Հայաստանի, և նաև սերտորեն հետևում է ՀԱՊԿ գործունեությանը և կազմակերպության կողմից քննարկվող հարցերին:

Հիշեցենք, որ ավելի վաղ Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, որԱդրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա: