Կասեն՝ պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50% փայ ա մտել, մենակ թե չասեն՝ սխալվել ենք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«Թեղուտի պատնեշի շուրջ բարձրացած աղմուկից հետո, կառավարության անդամներն ինձ ասել են, որ Թեղուտի հանքի շահագործումը պետք է դադարեցնելու որոշում կայացնես։ Որովհետև քանդվում է պատվարը, հազարավոր զոհեր կլինեն», - Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը պարտավորեցրել է հանքի սեփականատիրոջը, որ միջազգային մակարդակի փորձաքննություն իրականացվի։

Փաշինյանը նշեց, որ ինքը շահագրգռված է եղել, որ Թեղուտի հանքը բացվի, որովհետև, եթե հանքը անտեր է մնացել, դա էկոլոգիական պրոբլեմ է։

«Երբ 2-3 բալանոց երկրաշարժ եղավ, պատվարը պետք է վաղուց քանդված լիներ, հիմա ինչ-որ մեկը ասելու՞ է ներողություն։ Ոչ ոք չի ասելու, ընդհակառակը, ասելու են կոռումպացված ա, ասելու են փոքր աղջիկս՝ Արփին Թեղուտում փայ ա մտել, ինչ ասես կասեն, ամենավերջին, ամենալկտի ստերը կասեն, մենակ չասեն՝ մենք սխալվել ենք» - նշեց վարչապետը։