Պրոֆեսիոնալը երկար չի կարող աշխատել ոչ պրոֆեսիոնալների կազմում. Բաբայանը՝ Վանեցյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում այսպես է անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին.

«Պետական կառավարման համակարգում հաջողված բարձրաստիճան երկու կամ երեք պաշտոնյաներից առաջին տեղում հենց Արթուր Վանեցյանն էր, որը, փաստորեն, հենց առաջինը լքեց պետական համակարգը:

Կարծում եմ շատ տրամաբանական է Վանեցյանի հրաժարականը․ ո՞վ չգիտի, որ իսկական պրոֆեսիոնալը երկար չի կարող աշխատել այսքան ոչ պրոֆեսիոնալ հանրային իշխանության կազմում:

Պատիվ ունեմ․․․»։