Արցախի անվտանգության գործում Վանեցյանը կարևոր առաքելություն է իրականացրել. գրառում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին.

«Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարևոր առաքելություն է իրականացրել։

Նման մարդկանց համար սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են։

Պատիվ ունեմ պարոն գեներալ»։