ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։