Քոչարյանի հայտարություններն էական նշանակություն ունեն, դրանց առաջիկայում անդրադարձ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը սկիզբ դրեց մի գործընթացի, որն անբեկանելի է լինելու»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ըստ նրա՝ սա հավասարապես իրավական և քաղաքական գործընթաց է, որը թույլ կտա դուրս գալ տարիներ շարունակ մեզ հրամցվող ապաքաղաքական աբսուրդի ընկալումներից։ 

Եգորյանը վստահ չէ, որ Միրզոյանի հայտարարությունն իրավիճակային էր՝ կախված վաղը՝ սեպտեմբերի 17-ին, սպասվելիք Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանը հնչող դատական ակտով։ Նրա խոսքով՝ դա արդյուքն էր արդեն երկար ժամանակ Սահմանադրական ճգնաժամի և այն կարելի է դիտարկել՝ որպես քաղաքական թիմի ձայն։  

Փաստաբանը կարծում է նաև, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, եթե հիմք ընդունելով ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումն  ազատ արձակի Քոչարյանին, դա նշանակելու է՝ կայացվել է որոշում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

«Դատարանի որոշումն այնպես չէ, որ պետք է ապոկալիպտիկ ընդունել։ Եթե կայացվի նման որոշում, դա լինելու է ակնհայտ ապօրինի։ Դրա համար չկա որևէ հիմք, այդ թվում՝ ՍԴ-ի տխրահռչակ որոշումը։ Սա ֆիքսե՛ք։ Հիմա մենք չենք խոսում ՍԴ որոշման կատարման մասին, խոսում ենք՝ արդյո՞ք դատավոր Աննա Դանիբեկյանը կկայացնի օրինակա՞ն, թե ակնհայտ ապօրինի դատական ակտ»,- ասել է Եգորյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։