Սերժի վրայով կարած կոստյումը դեռևս մեր ընտրած իշխանության հագին է․ Աշոտ Ադամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ «Ժամադադարի» տաղավարում զրուցել ենք Ամուլսարի, որպես հանքավայր, շահագործել-չշահագործելու դեռևս անորոշ խնդրից: Սիրված դերասանը կարծում է, որ ժողովուրդը, պետությունը պետք է օգտվի երկրի երեսին աճող, երևացող բարիքներից:

Զրուցել ենք նաև Երևանի աղբահանության խնդրից, որն, ըստ Ադամյանի, սաբոտաժ է Սանիտեկի կողմից: Անդրադարձել ենք նաև Քոչարյանի դատավարությանը: Զրուցակցիս կարծիքով, այս խնդիրները թնջուկներ են ուղղված հեղափոխությանը: Ադամյանը նկատում է, որ այսօր նախանձելի վիճակում չեն գտնվում վարչապետն ու կառավարությունը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: