Վանեցյանի հրաժարականը կամ լռություն փոթորիկից առաջ

ՓԱՇԻՆՅԱՆ_ՎԱՆԵՑՅԱՆ
«Պատերազմից հնարավոր չէ խուսափել: Այն միայն կարելի է հետաձգել` ի օգուտ թշնամու»

Մաքիավելի 

ԱԱԾ տնօրենը ազատվեց պաշտոնից և հանդես եկավ կոշտ հայտարարությամբ: Երբևիցե, բացի նախագահներից, Հայաստանում ոչ մի պաշտոնյա իր ազատումը չի մեկնաբանել այս ոճի մեջ: Սրա հետ կապված Փաշինյանը խոսեց առանց շնորհակալության, բայց նաև չքննադատելով, իսկ Վանեցյանի ասածն ուղղիղ խոսք էր նրա մասին, որ սպային վայել չէ աշխատել այս իշխանության հետ ու առջևում լուրջ գործընթացներ են սպասվում, որտեղ ինքը տեղ ու դեր է ունենալու: Ակնհայտ է, որ վարչապետի և իր կողմից առաջին նշանակված պաշտոնյայի միջև կա բախում: Փաշինյանի իշխանության կենտրոնական առանցքը Վանեցյանն և նրա կառույցն էին, ու երկու գործիչների վարկանիշը մեկը մյուսին ջրելով բարձրանում էր: Հարց` ինչու՞ և ինչու՞ հիմա սա տեղի ունեցավ: Ներքին խնդիրները` ներսի իրավիճակից ելնելով և արտաքին ազդակները` բխելով իշխանության վերաբերյալ դրսի վերաբերմունքից, մեծանում են` կոշտ ու կտրուկ լրջության հասնելու կանխատեսմամբ: Ակնհայտ է, որ պետությանը չի սպասվում խաղաղ ընթացք կամ դանդաղ լճացում, և այստեղ Փաշինյանի ու Վանեցյանի ռիսկերն ու շահերն չհամընկան: Իր տեսակով ազատված ուժայինը չէր համապատասխանում իշխանափոխականների ոճին՝ հակասությունների մասին խոսակցությունները քիչ չէին: Դիսկոմֆորտը գնալով մեծացավ: Տալով Վանեցյանին գործողությունների նման լայն շրջանակ՝ Նիկոլը նպաստեց նրա ազդեցության մեծացմանը և սպասվող քաղաքական (միգուցե քաղաքացիական) կռիվներում Վանեցյանը Փաշինյանի համար կարող էր դառնալ անկանխատեսելի` դիտվելով դրսի ու ներսի ուժերի համար որպես այլընտրանք դառնալու առանցքային ֆիգուր: Հնարավոր է, որ վարչապետը զոհաբերում է ԱԱԾ պետին նրանց` ովքեր դա պահանջում էին, ակնկալելով նրանցից դրա դիմաց աջակցություն մեծ մարտից առաջ: Փաշինյանը Վանեցյանին հնարավոր է տվել է այնպիսի հանձնարարություն, որից վերջինս չէր կարող չհրաժարվել: Նման քայլի իմաստը կապել` երիտասարդ գեներալին այնպիսի թելերով, որից հետո նա երբեք չէր կարողանալու լքել փաշինյանական նավը: Վանեցյանն իր հերթին տեսնելով իշխանության գլորվող վարկանիշը և սպասվող անկումը` վերլուծել է իրեն տրվող ցուցումների վտանգավորությունը և որոշել չշարունակել խաղը ու մերժել հանձնարարականը։ Հնարավոր է նաև, որ սա մեծ խաղի մի պահ է՝ իր համար պատրաստած, որի մեկնարկը տրվեց: Այս ձևով հեռանալը ցնցում է պետության մեջ: Իշխանությունը օրակարգազուրկ է, որոշում ընդունելու ընդունակ չէ, չունի պետական մտածելակերպ, որից դուրս կհոսեն կառավարման խաղի կանոնները, կլինի դրվածք ու շարունակություն: Վանեցյանը այս իշխանության մեջ հավասարակշռություն էր պահում և ադեկվատության ցուցիչ էր: Նրա հեռացումով կառավարող հարթակում վակում կառաջանա, որի դատարկության լիցքից կախված կլինի շատ բան: Ի վերջո Արթուր Վանեցյանը երկրորդների մեջ առաջին էր ու ազդեցիկը: Հիմա Նիկոլ Փաշինյանը վերադասավորումների կարիք ունի, մինչդեռ իր ռեզերվը լիքը չէ, իսկ մանյովրի տարբերակները՝ քիչ: Միգուցե, եթե վարչապետը օգտվի 2007-2012թ.թ համաժողովրդական պայքարի հարթակի իր ընկերներից, ովքեր մեծ փորձ ունեն և խիստ վտանգավոր ու դժվար ֆորսմաժորային ժամանակներում ցույց են տվել իրենց կամքն ու համարձակությունը, խաղից դուրս գա առնվազն տանուլ չտված, հակառակ դեպքում իշխանության գահավիժումն ու զմփոցը ժամանակի հարց է:

P.S. Ինչով որ կզբաղվի Արթուր Վանեցյանը մոտ ապագայում դա այն է լինելու ինչ-որ նա պետք է աներ իր պաշտոնի մնալու դեպքում: Շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

Ռուբեն Վարդանյան

պատմաբան

Լուսանկարը՝ «Սպուտնիկ»-ի