Վանեցյանը գնաց էմոցիոնալ պոռթկման, Փաշինյանը խայծը կուլ չտվեց․ Արամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«Ի՞նչ է տեղի ունեցել վարչապետի և ԱԱԾ պետի միջև, դժվար է ասել։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի միջև լինի նաև կոնֆլիկտ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Ըստ Մանուկյանի՝ նրա հրաժարականը կարող էր ունենալ բազում պատճառներ՝ արտաքին գործոններ, Ղարաբաղի հարց, Սահմանադրական դատարան, «Մարտի 1-ի» գործ։

«Կարծում եմ ճիշտ չէ, որ հասարակությանը հայտնի դառնան բոլոր մանրամասները։ Այդ առումով ընդունելի չեմ համարում Վանեցյանի արձագանքը, այն դեպքում, երբ Փաշինյանի ասածի մեջ չկար քննադատական որևէ բան։ Առավել ևս, որ ԱԱԾ պաշտոնյան պետք է մի քիչ լռակյաց լինի և քաղաքական հայտարարություն անի ավելի ուշ»,- ասել է նա։

ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ ԱԱԾ պետի հրատապ արձագանքն էմոցիոնալ էր ու տաք։
«Այդ կառույցի ղեկավարն այդքան արագ և զգացմունքային արձագանքելու իրավունք չունի։ Այս առումով Փաշինյանն ավելիին չգնաց, խայծը կուլ չտվեց՝ չբացահայտելու նրա ազատումը»,- եզրափակել է Մանուկյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։