Թուրքիայի սահմանապահ զորքերում կօգտագործվեն կանգալ ցեղատեսակի շներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

.

Թուրքիայի սահմանապահ զորքերում այսուհետև կօգտագործեն կանգալ ցեղատեսակի շներին՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։ Մինչ այժմ այդ շներն օգտագործվում էին ոստիկանական ուժերի կողմից՝ հասարակական տարբեր միջադեպերի ժամանակ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Կանգալ ցեղատեսակի շները հայտնի են 2կմ հեռավորության վրա տեսնելու և շուրջ 4կմ հեռավորությունից հոտը զգալու իրենց արտակարգ ունակությամբ, ինչի շնորհիվ հռչակվել են որպես աշխարհի լավագույն պահապան շներ։ Կանգալները նաև բավական սուր լսողություն ունեն։