Ավտովթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակություն

Ս․թ․ սեպտեմբերի 16-ին, ժամը 19:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Գրիգոր Ս., ծնված 1990 թ.), «Mercedes C180» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Mitsubishi» (վարորդ՝ Գագիկ Խ., ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Գրիգոր Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Գրիգոր Ս.-Ն և Գագիկ Խ.-ն հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news