ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News
Իսրայելում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Երեքշաբթի ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հրեական պետության տարածքում շուրջ 10,5 հազար տեղամաս կա:
Վերջին տեղեկության համաձայն՝ ընտրություններին 29 կուսակցություն է մասնակցում: Քվեարկությունից մի քանի ժամ առաջ կուսակցություններից մեկը հրաժարվել է մասնակցել ընտրություններին: