ԲՀԿ-ն վաղ է համարում գնահատական տալ Վանեցյանի հրաժարականին․ Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղ է համարում գնահատական տալ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, քանի դեռ հստակություն չի մտցվել դրա վերաբերյալ հնչած իշխանության հայտարարություններում: Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մենք տեսնում ենք ներիշխանական որոշակի գործընթացներ, և քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին: Կարող ենք ենթատեքստեր փնտրել, եզրակացություններ անել, սակայն հաշվի առնելով հարցի արձագանքները, որոնք կարող են լինել, կարծում եմ, որ մի քիչ հստակություն է պետք գնահատական տալու համար»,- ասաց Աբովյանը:

Սեպտեմբերի 16- ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեցոր ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր ՎանեցյանինԱրթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թմայիսի 10-ին: