Վանեցյանը Նիկոլին ասաց կանգ առ ու սթափվիր․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

«Վանեցյանը իր հրաժարականի տեքստում ասաց՝ «կանգ ա՛ռ» ու «սթափվի՛ր», սա Նիկոլ Փաշինյանի անպաշտոն կառավարման գնահատականն է։ Ուրեմն մեր նավը, Նիկոլի գլխավորությամբ, շատ վտանգավոր տեղում է գտնվում», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց։ 

Մեկնաբանելով Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությունը՝ Շարմազանովը նշեց, որ Փաշինյանի իշխանության լավագույն օբյեկտիվ գնահատականը երեկ տվել է գեներեալ-մայոր Արթուր Վանեցյանը։ 

«Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր կողմից գեներալ-մայորի ուսադիրներ ստացած մարդը կարող է գնալ ուրիշին գրել տալ այդ տեքստը, ուրեմն ողբամ Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի վրա», - նշել է նա։