Շենգավիթի դատարանից ոստիկանություն ահազանգ է ստացվել բարձր երաժշտության համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

 

Երեւանի

1

ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից ոստիկանության ահազանգ է ստացվել բարձր երաժշտության համար, որը խոչընդոտում է դրա բնականոն գործունեությունը։ Այս մասին սեպտեմբերի 17-ին դատարանի բակում հայտարարեց ոստիկանության աշխատակիցը։ Նշենք, որ դատարանում ընթանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, իսկ դատարանի բակում հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանության կողմի աջակիցները։

«Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի համաձայն ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելունպատակով իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակել կամ ազդել տրանսպորտի երթեւեկությանը եւ հետիոտնի շարժին, ինչպես նաեւ պարտավորեցնել նրանց՝ մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում։ Հաշվի առնելով, որ նախորդ հավաքների ժամանակ առանձին մասնակիցների կողմից դրսեւորվել է անհանդուրժողականություն հակառակ ուղղվածության հավաքի մասնակիցների նկատմամբ, ուստի ոստիկանությունը հասարակական կարգի ապահովման նկատառումներից ելնելով եւ հնարավոր իրավախախտումներ հանցագործություններ կանխելու նպատակով՝ պահանջում է յուրաքանչյուրից մնալ, եւ հավաքն իրականացնել դրա համար նախատեսված վայրերում, դուրս չգալ այդ տարածքներից։

Տեղեկացնում ենք, որ դատարանից ոստիկանություն ահազանգ է ստացվել բարձր երաժշտության համար, որը խոչընդոտում է դրա բնականոն գործունեությունը։ Պահանջում ենք հավաքն իրականացնել առանց երաժշտության ուղեկցության բարձրախոսով հնչեցնել բացառապես հավաքների նպատակներից բխող կոչեր»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news