Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը։