ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստին Լագարդին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Քվեարկությունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում, որը հեռարձակվել Է Եվրախորհրդարանի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լագարդին ԵԿԲ-ի ղեկավար նշանակելու օգտին քվեարկել են 649 պատգամավորներից 394-ը:
Այժմ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովում պետք Է հաստատեն նրա նշանակումը։