Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է,որտեղ հանդիպել է ՌԴ պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

Մելքումյան

ՌԴ Պետական Դումայի լիագումար նիստում խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով պատգամավորները ոտնկայս ծափահարություններով են ողջունել Միքայել Մելքումյանի գլխավորած ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակներին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ գտնվում են Մոսկվայում, որտեղ տեղի է ունենում ՌԴ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների Կոմիտեի և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում Միքայել Մելքումյանը բարձրացրել է երկկողմ հարաբերությունների համար մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր:

Մասնավորապես խոսվել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ՀԱՊԿ պետություններից մեկի հետ խնդիրներ ունեցող պետություններին զենքի վաճառքի հարցի, ՌԴ տարածքում ՀՀ ազգային վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խոչընդոտների, երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների համար արտոնյալ ժամկետի ավարտի, Մեծամորի ատոմակայանի ռեսուրսի երկարաձգման վարկավորման խնդիրների, Վերին Լարսի խնդրի, և մի շարք այլ հարցերի մասին:

Հանդիպման ավարտին երկու հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

Այցի շրջանակներում Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն հարցեր: