ՀՀ ԱԺ պատգամավորները իտալացի գործընկերներին հրավիրել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

/

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Իտալիայում հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ: Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

« Այսօր Հռոմում ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի հետ հանդիպեցինք Իտալիայի համապատասխան բարեկամական խմբի ղեկավարի և անդամների հետ, այնուհետև հանդիպում ունեցանք Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ։ Տիկին Գրանդեին իր հանձնաժողովի անդամների հետ միասին հրավիրեցի Հայաստան։

Շարունակում ենք նոր կապեր ստեղծել մեր գործընկերների հետ՝ հանուն հայկական շահերի ու հանուն միջազգային համագործակցության»,- գրել է Ռուբինյանը: