Ռանչպար գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք. հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկական մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17:07-ին: