ՀՀ ԱԻՆ-ը Բջնի գյուղում երկու տան այրվելու վերաբերյալ տեղեկություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 17-ին, ժամը 20:21-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցների մոտ այրվում է երկու տուն:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: