Սեպտեմբերի 17-ին Արզական գյուղում երկու տուն է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

արզական գյուղ, հրդեհ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցների մոտ այրվում է երկու տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղի ամառանոցների Այգեգործական փողոցի երկու տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:06-ին, մարվել՝ 01:49-ին:

Այրվել են տներից մեկի տանիքի (մոտ 70 քմ) եւ մյուս տան տանիքի (մոտ 80 քմ) փայտյա կառուցատարրերը եւ կենցաղային գույքը: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news