Օսիպյանի՝ աշխատանքից ազատման լուրը ոստիկանությունից ո՛չ հերքում են, ո՛չ էլ հաստատում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 24News-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու մասին տարածված լուրը։ 

«ՀՀ ոստիկանապետին պաշտոնում նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը։ Հարցը պետք է ուղղեք հենց իրենց»,-ասաց նա։

24News-ը փորձեց կապ հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։