Պաշտպանի աջակցությամբ զինառայողի ատամնաշարի խնդիրները զորացրվելուց հետո լուծվել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Քաղաքացի Ռզգան Ամոյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայող որդու ատամնաշարի խնդիրները լուծելուն աջակցելու համար։ Նրա բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է համապատասխան որոշում, համաձայն որի՝ պետությունը պետք է զինծառայողի ծառայության ընթացքում երաշխավորի բժշկական օգնություն, իսկ չստանալու դեպքում՝ բժշկական օգնությունը պետք է տրամադրվի զինծառայությունից հետո:

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ նրա զինծառայող որդու ատամնաշարի խնդիրները զորացրվելուց հետո ամբողջությամբ լուծվել են: