Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին։

«Ես հերքում եմ այդ թեմայի հետ կապված որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում», - լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նախարարը։

Հարցին՝ տարաձայնութուններ ունի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Տոնոյանը բացասական պատասխան հնչեցրեց։

«Չեն կարող տարաձայնություններ լինել։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում», - նշեց պաշտպանության նախարարը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իրեն հայտնի չէ նաև Փաշինյան-Վանեցյան տարաձայնությունների մասին։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, ի պատասխան Տոնոյանն ասաց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»: