Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին պատասխանեց՝ «այդպիսի բան չկա»։

Լրագրողները հետաքրրքվեցին՝ արդյո՞ք նման հարց քննարկել են վարչապետի հետ, նախարարը բացասական պատասխան հնչեցրեց նաև այս հարցին։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականությանը, Դավիթ Տոնոյանն այս հարցը լսելիս ծիծաղեց։
«Ես պաշտպանության նախարար եմ», - ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին,  Տոնոյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ որոշումն անհատական է եղել։

«Մեկնաբանությունն իր իրավասությունն է, և նա, կարծում եմ, դա կանի։ Կարծում եմ՝ առանց պատճառի որևէ հրաժարական չի լինում», - ասաց Տոնոյանը։

Նշենք, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ժամանել է ԱԺ՝ փակ հանդիպման: