Արտաշատ-Երևան ավտոճանապարհին ամբողջովին այրվել է «Mercedes E»-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 17-ին, ժամը 19:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երեւան հատվածի 60-րդ կմ-ին այրվում է կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 20:44-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան եւ մոտ 400 քմ խոտածածկույթ: