Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը նախագահականում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

«ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ աշխատանքից ազատման հրամանագիրը ստորագրելու առաջարկությունը ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է»,- այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից։

Վերջինս նշեց, որ ՀՀ նախահագահ Արմեն Սարգսյանը դեռևս հրամանագիրը չի ստորագրել, ինչը տեխնիկական հարց է։

«Հենց հրամանագիրը ստորագրվի, մենք այն կհրապարակենք»,-ասաց նա։