Այսօր ՀՀ-ում գործում է նորագույն պատմության մեջ ամենաանկախ դատական համակարգը․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դատարանների անկախության և անաչառության հասնելու ձգտումը եղել է բոլոր ժամանակների երազանք, որին, սակայն, ոչ մի պետության չի հաջողվել հասնել։

Դատարանների աշխատանքի արդյունավետության գնահատումը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ և պայմանավորված է դատական ակտի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Եթե այն քո օգտին է, ապա դատարանը լավն է, արդար, ազնիվ։ Իսկ եթե քո դեմ է, ուրեմն կոռումպացված է, անարդար, վերևից հրահանգավորված և այլն։

Ի՞նչ անել . . .

Ոչինչ, ուղղակի ենթարկվել դատարանի ընդունած որոշմանը, քանի որ եթե որոշել ես դիմել, ուրեմն պարտավոր ես ընդունել նրա կողմից ընդունված ցանկացած որոշում։

Օրենսդրությունը նախատեսում է բողոքարկման հնարավորություն, նաև սահմանում է իրավիճակներ, որոնց առկայության դեպքում իրավասու սուբյեկտները կարող են հարուցել կարգապահական վարույթ՝ առերևույթ կոպիտ խախտում թույլ տված դատավորների նկատմամբ։

Այդ դեպքում ինչու՞ են աղմկում <<ժողովրդի>> իշխանությունները, ինչն է իրենց խանգարում գործող օրենսդրության շրջանակներում լուծել արդարադատության իրացման ընթացքում ծագած խնդիրները։

Պատասխանն ակնհայտ է. ՈՉԻՆՉ, քանի որ իրենց խնդիրը որ թե արդարադատության որակի և արդյունավետության բարձրացումն է, որ իրենցից կախյալ, հրամանները կատարող և իրենց ցանկությամբ առաջնորդվող դատավորներ ունենալը, այլ կերպ ասած, <<ժողովրդի>> իշխանության հաստատումը դատական համակարգում։

Կամ էլ անձնական վրեժն այն դատավորների նկատմամբ, որոնք իր նկատմամբ ընդունել են մեղադրական դատավճիռ։

Երկու դեպքում էլ գործ ունենք իրավունքի հետ խորը հակասություն ունեցող և օրենքից դուրս գործընթացի հետ, որը հիմնավորվում է հորինված <<հեղափոխական>> օրակարգով։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր, առայժմ, Հայաստանում գործում է նորագույն պատմության մեջ ամենանկախ և ամենաանաչառ դատական համակարգը, քանի որ դատավորները չեն կարող կատարել նախկին իշխանությունների հրահանգները, իսկ նորերը հայտարարել են, որ չեն միջամտելու դատարանների աշխատանքներին։

Այնպես որ, հարգելի իշխանություններ, ձեր ձախողումները փնտրեք ձեր մեջ և քավության նոխազներ մի փնտրեք»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news