Ներդրումային թեմայով քննարկում՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Արման Հովնանյանն ընդունել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խորհրդատվական ծրագրերի ղեկավար Դամիեն Շիլսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայնտում են Էկոնոմիկայի նախարարությնա լրատվական ծառայությունից։

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նախարարության և ՄՖԿ-ի միջև տարբեր ուղղութուններով տարվող աշխատանքների համար և մի քանի դիտարկումներ արել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։

ՄՖԿ խումբը ներկայացրել է խորհրդատվական ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև տնտեսության ոլորտային ուսումնասիրությունների իրավիճակը։ ՄՖԿ  կողմից համապատասխան ճյուղային վերլուծություններ են իրականացվում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տոխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու վերաբերյալ։

Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման ուղեղույց-ձեռնարկի շուրջ աշխատանքների ավարտական փուլը։ Քննարկում է ծավալվել նաև ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ։

Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ներդումներին առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ, մասմավորապես պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթի և օտարերկրյա ներդրումների օրենսդրական շրջանակի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներդրումների աջակցման բարելավմանը և ինտիտուցիոնալ փոփոխություններին առնչվող հարցեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news