Փաշինյանի որոշմամբ վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

Փաշինյան Ն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Համապատասխան որոշումը տեղադրվել է վարչապետի պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով`

2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հան-րապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները»: