Ռուսաստանցիները դեմ են օտարերկրյա աշխատուժի մուտքին իրենց երկիր․ սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Ռուսաստանցիները չեն ողջունում օտարերկրյա աշխատուժի մուտքը երկիր: Բնակչության 72 տոկոսը կողմ է աշխատանքային ներգաղթյալների հոսքը երկիր վերահսկելուն։ Այդ են վկայում «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները, գրում է pravda.ru–ն: 

Կառավարության կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականությանը կողմ է արտահայտվել հարցվածների միայն 9 տոկոսը, իսկ 15 տոկոսը չեզոք դիրքորոշում է ունեցել:

Հարցումները նաև փաստում են, որ աշխատանքային ներգաղթյալների դեմ արտահայտվող քաղաքացիների թիվն աճում է. 2017 թվականին աշխատանքային ներգաղթյալների գործունեությանը դեմ են արտահայտվել հարցվածների 58 տոկոսը, իսկ 2018 թվականին` արդեն 67 տոկոսը: Միևնույն ժամանակ, պարզ է դարձել, որ կառավարության միգրացիոն քաղաքականության վերաբերյալ չեզոք դիրքորոշում ունեցող անձանց թիվը նվազել է կրկնակի` 2017-ի համապատասխան տվյալների համեմատությամբ (այն ժամանակ նրանց թիվը 30 տոկոս էր):

Հարցումն անցկացվել է 2019 թվականի օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում՝ 18-ից բարձր 1608 անձանց շրջանում: