ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Սեպտեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:Մասնավորապես`
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 4 հա,
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ 16 հա,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Արարատ քաղաքում՝ 5000 քմ,
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 500 քմ, Բաղրամյան գյուղում՝ 3 հա,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, 200 քմ, Պտղնի գյուղում՝ 1 հա, Կամարիս գյուղում՝ 1 հա, Առինջ գյուղում՝ 400 քմ, 200 քմ, 800 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 300 քմ,
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում՝ 3000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: