«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը անժամկետ հացադուլի նստեց կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը անժամկետ հացադուլի նստեց կառավարության շենքի մոտ: Ոստիկանների առաջարկին, որ նստի աթոռին, Խաչատրյանն արձագանքեց. «Իմ որդին հողում է, ես իրենից լավը չեմ, կնստեմ գետնին»:

Նշենք, որ Զինվոր համակարգող խորհրդի անդամները ակնկալում են, որ կառվարության այսօրվա նիստում որոշում կկայացվի եւ բոլոր զոհվածներին կհատկացվի 30 մլն դրամ:

Այս պահին կառավարության շենքի մոտ են  գտնվում Մարգարիտա Խաչատրյանի  ղեկավարած կազմակերպության շատ անդամները, որոնք, ըստ Խաչատրյանի, անդամների մի փոքր մասն են. «Ամեն տեղից մեկ-երկու մարդ եմ կանչել: Չեմ ցանկացել այստեղ հավաքել հինգ–վեզ հազար մարդ: Միշտ դեմ եմ եղել ու չեմ թողել, որ սեւազգեստ մայրերը դուրս գան փողոց ինչ-որ պահանջով: Ես այստեղից չեմ գնա, իսկ սեւազգեստ մայրերը կարող են հերթափոխով գան մոտս մնան: Ցանկցած քաղաքացի հացադուլ անելու իրավունք ունի, հո թեւերիցս չեն քաշելու գցեն»,-ասաց նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news