Գյումրիում ավտոմաքսատունը կսկսի գործել հոկտեմբերի 11-ից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Հոկտեմբերի 11-ից Գյումրիում կսկսի գործել ավտոմաքսատունը: Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ժամկետների առումով աշխատանքները հասցնում են իրականացնել, հնարավոր է՝ սկզբում 24-ժամյա ռեժմով աշխատեն:

Նա նշեց, որ միայն մաքսատան բացման օրը կարող է փոփոխվել՝ պայմանավորված ՀՀ վարչապետի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքով, որպեսզի բացման արարողություն իրականացվի:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գյումրիի մաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով: Նա կարևորեց, որ ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում դա աշխատի:

«Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա և վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք»,- կատակեց Փաշինյանը:

«Իրականում ՇՄԱԳ արել ենք»,- նկատեց ՊԵԿ նախագահը։