Վանեցյանը հաստատեց, որ իրեն օգնել են գրել իր տեքստը․ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

«Ի՞նչ ասեմ։ Հաստատեց, որ, փաստորեն, իրեն օգնել են։ Ես հարց եմ բարձրացրել, ինքն էլ հաստատել է, որ իրեն օգնել են։ Նա հաջորդ օրը տվեց պարզաբանումներ»,- լրագրողների խնդրանքով, անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարության տեքստի վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած այն ասածին, թե պետք է ստուգել՝ ով է գրել այն, այսպես արձագանքեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետը, շատ խնայողաբար բառերին մոտենալով, խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել է իր և իր ենթակայի միջև և ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Եվ դրանից հետո առերեսվել նման հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր։ Դրա համար էլ առաջացան նման հարցադրումներ», - նկատեց Կարապետյանը։