Թովմասյանի մասին Աղազարյանի ասածը կապ չունի խմբակցության դիրքորոշման հետ․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությունը որևէ կապ չունի խմբակցության դիրքորոշման հետ, այս մասին լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ ձևակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է, իսկ խմբակցության շարժառիթները և հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում:

Նշենք, որ Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսվել, քանի որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ է: Դիտարկմանը, թե նախկին իշխանության ներկայացուցիչներ կան նաև ներկա իշխանության շարքերոմ, Աղազարյանն արձագանքել էր. «Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք»։