Ինչ են պլանավորել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու «ժողովրդի սրտի» ընդդիմությունը․Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է  արել․

«Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:

Սա վկայում է 2 բանի մասին.

1. Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները:

Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի Հայաստանից բացակայելու օրերին՝ պատասխանատվությունից խուսափելու և երրորդական պաշտոնյաներին հետևանքների համար պատասխանատու կարգելու համար;

2. Փաշինյանը ԱԱԾ տնօրեն և ՀՀ ոտիկանապետ կնշանակվեն «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնված հայտնի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ բացարձակ ազատության և հայեցողության պայմաններում:

Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու «ժողովրդի սրտի» ընդդիմությունը:

«ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը:

Հ.Գ. Ամուլսարի պաշտպանների նկատմամբ ուժի կիրառումը համարում եմ անթույլատրելի, իսկ անհարկի և անհամաչափ ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը»: