Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 19, 24News

Մհեր Գրիգորյան

Հայաստանում Եվրոպական միության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ, հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու աջակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընդհանուր հանձնառությունների վրա: