Ջերմուկի և հարակից համայնքների աշակերտները դասադուլ են հայտարարել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակություն

Ջերմուկի և հարակից մի շարք համայնքների աշակերտներ դասադուլ են հայտարարել և երթ կազմակերպել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Նրանց են միացել նաև որոշ ուսուցիչներ, որոնք վստահեցնում են՝ երեխաներին չեն դրդել երթի, ծնողների իմացությամբ են աշակերտները երթն անցկացնում։

Աշակերտները երթի ընթացքում վանկարկում են՝ «Ամուլսար, միայն սար», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ամուլսարն առանց հանքի» և այլն։

Հիշեցնենք, որ Ամուլսարը որպես հանք շահագործելու իրավունք է ստացել «Լիդիան» ընկերությունը։ Կառավարության պատվերով «Էլարդ» ընկերությունը փորձաքննություն անցկացրեց՝ պարզելու, թե որքանով է անվտանգ հանքի շահագործումը Ջերմուկի, Սևանի և մի շարք այլ համայնքների համար։ Բնապահաններին և տարածքի բնակիչներին փորձաքննության եզրակացությունը չի բավարարում։

Տեսանյութեր

Live

Լրահոս